Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթի մեկնումն ու ժամանումը հետաձգվել է
Կրասնոդարի երկրամասի Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթի մեկնումն ու ժամանումը հետաձգվում է: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օնլայն չվացուցակի տվյալներին։
Նշվում է, որ Սոչիում հետաձգվել է 14 չվերթի մեկնում՝ հինգը դեպի Մոսկվա, մեկական՝ Չելյաբինսկ, Նիժնեվարտովսկ, Նիժնի Նովգորոդ, Կազան, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, Նիժնեկամսկ և Եկատերինբուրգ։
Դրանից բացի՝ հետաձգվում է ևս 27 չվերթի ժամանում՝ վեցը Մոսկվայից, երկուական՝ Եկատերինբուրգից, Սամարայից, Ուֆայից, Չելյաբինսկից, Նովոսիբիրսկից ու Սուրգուտից, մեկական՝ Պերմից, Օմսկից, Տյումենից, Թբիլիսիից (Վրաստան), Բառնաուլից, Բաթումիից (Վրաստան), Կազանից, Նիժնի Նովգորոդից և Սանկտ Պետերբուրգից։
Գելենջիկի օդանավակայանում հետաձգվում է յոթ չվերթ՝ երկու մեկնում դեպի Սամարա ու Մոսկվա և հինգ ժամանում Մոսկվայից (երկու), Ուֆայից, Սամարայից ու Տյումենից։
Կրասնոդարի օդանավակայանում նույնպես յոթ չվերթ է հետաձգվում՝ երեք մեկնում դեպի Անթալիա, Սուրգուտ ու Կազան և չորս ժամանում Նովոսիբիրսկից, Սուրգուտից, Կազանից ու Անթալիայից։
«Ռոսավիացիան» շաբաթ առավոտյան Սոչիի օդանավակայանում սահմանափակումներ էր մտցրել՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։



