Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է
Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 12-ամյա Վ. Ա.-ն «Սև բերդ» ամրոցի տարածքում հեծանիվ վարելիս կորցրել է կառավարումը և բախվել պատին, ինչի հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Նրան տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն տղայի կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում է Oragir.News-ը:
Նշենք, որ Վ. Ա.-ն Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչ էր, ընտանիքի ամենափոքր որդին։
«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը ներկայացրել է դեպքի մանրամասները։
«Երեկ՝ ժամը 11:10-ին, հիվանդանոց է տեղափոխվել հոգեվարքի վիճակում՝ պոլիտրավմայով և գլխուղեղի բաց վնասվածքով։ Նրա ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին»,- հայտնել է Խաչատրյանը։
Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի պաշտոնական էջից ևս տեղեկանում ենք 12-ամյա տղայի մահվան մասին:



