կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Գերհզոր քառյակը հայտնի է․ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում սպասվում են ֆանտաստիկ դիմակայություններ

Գերհզոր քառյակը հայտնի է․ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում սպասվում են ֆանտաստիկ դիմակայություններ

Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունը մոտենում է իր տրամաբանական և գերլարված հանգուցալուծմանը։ Քառորդ եզրափակիչի հանդիպումներից հետո արդեն հայտնի են մրցաշարի կիսաեզրափակիչի բոլոր չորս մասնակիցները։ Ֆուտբոլասերներին սպասվում են իսկական ֆուտբոլային ներկայացումներ, գրում է armsport.am-ը:

Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակիչում ուժերը կչափի Անգլիայի ընտրանու հետ։ Կիրակի օրը կայացած քառորդ եզրափակիչում արգենտինացիները լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով կոտրեցին Շվեյցարիայի դիմադրությունը։ Անգլիացիներն իրենց հերթին նույնպես լրացուցիչ ժամանակ պահանջեցին՝ 2:1 հաշվով առավելության հասնելով Նորվեգիայի նկատմամբ։ Այս սկզբունքային և սպասված հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ Ատլանտայի մարզադաշտում։

Մյուս կիսաեզրափակիչում կտեսնենք մաքուր եվրոպական դերբի. Ֆրանսիայի ազգային հավաքականը կմրցի Իսպանիայի հետ։ Համաշխարհային ֆուտբոլի այս երկու հսկաների ճակատամարտը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ Տեխասում։

  • Կիսվել: