ԱԱ-2026. Առաջին տուրի հանդիպումների խաղացանկն ու ժամանակացույցը
Այսօր՝ հունիսի 11-ին, կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 23-րդ առաջնությունը։ Մրցաշարը կտևի գրեթե վեց շաբաթ, ինչը պայմանավորված է մասնակից հավաքականների քանակի աննախադեպ ընդլայնմամբ՝ հասնելով 48-ի։ Հանդիպումները կհյուրընկալեն երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան, գրում է armsport.am-ը:
Բացման հանդիպումը
Մունդիալի անդրանիկ հանդիպումը կկայանա Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» մարզադաշտում։ Սա խորհրդանշական է, քանի որ հենց Մեքսիկան է ազդարարելու պատմության մեջ ամենամասշտաբային աշխարհի առաջնության մեկնարկը։ Տանտերերը կմրցեն Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ազգային ընտրանու հետ։
Երևանի ժամանակով ուղիղ 23:00-ին կհնչի մեկնարկային սուլիչը։ Հարավաֆրիկացիների համար սա վերադարձ է մունդիալ երկարատև բացակայությունից հետո, իսկ մեքսիկացիները հնարավորություն կստանան ևս մեկ անգամ տալ գլխավոր ֆուտբոլային իրադարձության մեկնարկն իրենց պատմական արենայում։
Առաջին տուրի ամբողջական խաղացանկն ու ժամանակացույցը.
Հունիսի 11
- 23:00. Մեքսիկա – ՀԱՀ
- Հունիսի 12
- 06:00. Հարավային Կորեա – Չեխիա
- 23:00. Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա
Հունիսի 13
- 05:00. ԱՄՆ – Պարագվայ
- 23:00. Կատար – Շվեյցարիա
Հունիսի 14
- 02:00. Բրազիլիա – Մարոկկո
- 05:00. Հայիթի – Շոտլանդիա
- 08:00. Ավստրալիա – Թուրքիա
- 21:00. Գերմանիա – Կյուրասաո
Հունիսի 15
- 00:00. Նիդերլանդներ – Ճապոնիա
- 03:00. Կոտ դ’Իվուար – Էկվադոր
- 06:00. Շվեդիա – Թունիս
- 20:00. Իսպանիա – Կաբո Վերդե
- 23:00. Բելգիա – Եգիպտոս
Հունիսի 16
- 02:00. Սաուդյան Արաբիա – Ուրուգվայ
- 05:00. Իրան – Նոր Զելանդիա
- 23:00. Ֆրանսիա – Սենեգալ
Հունիսի 17
- 02:00. Իրաք – Նորվեգիա
- 05:00. Արգենտինա – Ալժիր
- 08:00. Ավստրիա – Հորդանան
- 21:00. Պորտուգալիա – ԿԴՀ (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)
Հունիսի 18
- 00:00. Անգլիա – Խորվաթիա
- 03:00. Գանա – Պանամա
- 06:00. Ուզբեկստան – Կոլումբիա:



