չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Հունգարիան խոչընդոտել է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հաջորդ քայլը. աղբյուր

Հունգարիան խոչընդոտել է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հաջորդ քայլը. աղբյուր

Հունգարիան խոչընդոտել է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին հաջորդ քայլը, տեղեկացնում է Politico-ն։

Նշվում է, որ Բուդապեշտը չի աջակցել ԵՄ բոլոր երկրների ընդհանուր դիրքորոշման համաձայնությանը, որն անհրաժեշտ է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ նոր բանակցային խմբեր բացելու համար։

Հաղորդվում է նաև, որ Հունգարիայի դիրքորոշումը նաև խոչընդոտել է Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նամակի հաստատմանը. քննարկումը հետաձգվել է մինչև հաջորդ շաբաթ։

  • Կիսվել: