ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկել է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը

Մեկնարկել է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակում սկսվել է Ադրբեջանի նախագահի հետ դեմ առ դեմ հանդիպումը, հայտնում է minval.az-ը։

Հայտնի է, որ ղեկավարների` երեկ կայացած ոչ պաշտոնական հանդիպումը Բաքվում տևել է մոտ 5 ժամ և ավարտվել է տեղական ժամանակով կեսգիշերին մոտ, հաղորդել է БелТА-ն:

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը մինչ այդ հաղորդել էր, որ ղեկավարները քննարկելու են «բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների հիմնական ուղղությունները և երկկողմ համագործակցության ռազմավարական խնդիրները»: 

  • Կիսվել: