չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեկելի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է

Մեկելի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանը բացասական է եղել, հայտնել է երկրի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Թեստի արդյունքը, որն այսօր էր հանձնվել, բացասական է»,- ասել է Զայբերտը: Նա նաև նշել է որ Մերկելը շուտով նորից հետազոտություններ կանցնի:

Հիշեցնենք, որ Մերկելը նախօրեին որոշում է կայացրել ինքնամեկուսանալ տանը և տանից աշխատել, քանի որ օրեր առաջ շփվել էր բժշկի հետ, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

  • Կիսվել: