կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեդվեդևն իր ողջույններն է ուղարկել McDonald's-ին՝ նշելով, որ Ռուսաստանում էլ գիտեն կոտլետով հաց պատրաստել

Մեդվեդևն իր ողջույններն է ուղարկել McDonald's-ին՝ նշելով, որ Ռուսաստանում էլ գիտեն կոտլետով հաց պատրաստել

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մի շարք արտասահմանյան ընկերությունների՝ երկրից հեռանալու ֆոնին բարևել է McDonald's-ին՝ նշելով, որ Ռուսաստանում էլ գիտեն կոտլետով հաց պատրաստել։

Մեդվեդևը հիշեցրել է, որ 2014 թվականին Արևմուտքը նույնպես պատժամիջոցներ սահմանեց, սակայն Ռուսաստանն այս ընթացքում կարողացավ ապահովել պարենային անվտանգությունը և մի շարք խնդիրներ լուծել ներմուծման փոխարինման ոլորտում։

«Կհաղթահարենք հիմա էլ։ Ի վերջո, կոտլետներ և հաց, ի դեպ, գերազանց որակի, պատրաստել մենք կարող ենք ինքներս։ Դա, ի դեպ, կարող են անել այն գործարարները, որոնք պատժամիջոցների տակ են հայտնվել։ Ողջույններս McDonald's-ին», - ասել է Մեդվեդևը։

  • Կիսվել: