շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեդինսկին անձամբ է զեկուցել Պուտինին ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների մասին

Մեդինսկին անձամբ է զեկուցել Պուտինին ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է նախօրեին կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների մասին, սակայն գնահատական տալու համար դեռ վաղ է, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, նախագահը տեղեկացված է»,- ասել է նա․ «Մեդինսկին անձամբ է զեկուցել, ընդ որում՝ գրավոր»։

Պեսկովը նշել է՝ հիմա դեռ վաղ է գնահատականներ տալը․ «Մենք չէինք ցանկանա դա անել ժամանակից շուտ: Մենք պետք է վերլուծենք դրանք, իսկ հետո մտածենք ապագայի մասին»։

Հարցին՝ ինչպես է Կրեմլը գնահատում ռազմական գործողության հաջողությունը, Պեսկովը նշել է․ «Մենք իրավասու չենք որևէ գնահատական տալու։ Հատուկ գործողության ընթացքը բացառապես պաշտպանության նախարարության իրավասությունն է»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ խորհուրդ տալով մեկնաբանությունների համար կապ հաստատել երկրի ՊՆ-ի հետ։

  • Կիսվել: