ՄԲ դեսպանը ձերբակալվել էր որպես անօրինական հանրահավաքին մասնակցած անհայտ օտարերկրացի․ Իրանի ԱԳՆ
Մեծ Բրիտանիայի դեսպանը բերման չէր ենթարկվել, այլ ձերբակալվել էր որպես անօրինական հանրահավաքին մասնակցած անհայտ օտարերկրացի: Այս մասին թվիթերի միկորբլոգում հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին՝ արձագանքելով Մեծ Բրիտանիայի դեսպանին «ժամանակավորապես բերման ենթարկելու» առնչությամբ ԵՄ դիվանագիտության ղեկավարի մտահոգությանը։
«Նա բերման չէր ենթարկվել, նա ձերբակալվել էր որպես անօրինական հանրահավաքին մասնակցած անհայտ օտարերկրացի: Երբ ոստիկանությունը տեղեկացրել էր ինձ, որ ձերբակալված տղամարդը հայտարարում է, որ նա Միացյալ Թագավորության դեսպանն է, ես ասել եմ, որ դա ԱՆՀՆԱՐ Է: Միայն իմ հեռախոսազրույցից հետո եմ ես ճանաչել նրան եւ շատ զարմացել, որ հենց նա էր: 15 րոպե անց նա ազատ էր արձակվել»,- ասված է նրա հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Թեհրանում այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականի պահանջով կազմակերպված ցույցի ժամանակ ձերբակալվել և որոշ ժամանակ անց ազատ էր արձակվել Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյրը։ Նրա ձերբակաությունը Միացյալ Թագավորության արտաքին հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը բնորոշել էր միջազգային իրավունքի «կոպիտ խախտում», իսկ ԱՄՆ Պետդեպը կոչ էր արել Իրանին ներողություն խնդրել։