Մարտերը ԼՂ-ում շարունակվում են, ինչն առաջացնում է ափսոսանք և անհանգստություն. Պեսկով
Չնայած նախկինում հրադադարի որոշման պայմանավորվածությանը, մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են, ինչն առաջացնում է ափսոսանք և անհանգստություն։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ տարածաշրջանում կրակի կայուն դադարեցում չկա։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Թուրքիայի մասնակցության թեման չի քննարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում։ Դա օրակարգում ընդգրկված չի եղել»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին: