հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Կարևոր է, որ Հայաստանն ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Պեսկով

Կարևոր է, որ Հայաստանն ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Պեսկով

Ռուսաստանը հարգում է Երևանի բոլոր ինքնիշխան իրավունքները, սակայն Հայաստանը ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի մասնակից է, և այլ չափանիշների աստիճանական անցումը մի շարք ոլորտներում չի համապատասխանի ԵԱՏՄ չափանիշներին: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ըստ նրա՝ այդ պատճառով է Մոսկվան նշում, որ կարևոր է ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։

Պեսկովը հավելել է, որ կա պայմանավորվածություն մոտ ապագայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի վերաբերյալ, սակայն հստակ ժամկետները դեռ չեն համաձայնեցվել:

 

  • Կիսվել: