չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մարիուպոլի ծննդատունը օդային հարձակման հետևանքով ոչնչացվել է. Ukrinform

Մարիուպոլի ծննդատունը օդային հարձակման հետևանքով ոչնչացվել է. Ukrinform

Մարիուպոլում ռուսական ավիացիայի հարվածի ժամանակ ոչնչացվել են ծննդատունը, հիվանդանոցը, մանկական և թերապևտիկ բաժանմունքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Դոնեցկի շրջանային վարչակազմի ռազմական ղեկավար Պավլո Կիրիլենկոն, գրում է Ukrinform-ը:

Կիրիլենկոն, մասնավորապես, ասել է. ՛՛Ռուս օդաչուն, ով երևի չի վարանում իրեն մարդ անվանել, հենց նոր է քաշել ձգանը՝ հստակ իմանալով, թե ուր է թռչելու ռումբը։ Դադարիր քեզ մարդ անվանել՛՛:

Մարիուպոլում ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ծննդատան պայթյունի հետևանքների վերաբերյալ իրեղեն ապացույցներ են հավաքում՝ Արդարադատության միջազգային դատարան դիմելու նպատակով

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Այսօր ռուսական զորքերը ավիառումբ են նետել հիվանդանոցի և ծննդատան տարածքում, որտեղ երեխաներ և կանայք են եղել։ Զոհերի և վիրավորների թիվը ճշտվում է՛՛:

  • Կիսվել: