հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սովից մահացել է Մարիուպոլում ուկրաինացի սահմանապահի կողմից գնդակահարված զույգի երեխան

Սովից մահացել է Մարիուպոլում ուկրաինացի սահմանապահի կողմից գնդակահարված զույգի երեխան

Մարիուպոլում սովից մահացել է մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխան, ում ծնողներին գնդակահարել է ուկրաինացի սահմանապահը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

2022 թվականի մարտին տղամարդու և կնոջ սպանության գործով հետաքննության փաստաթղթերից պարզ է դառնում է, որ զույգի երեխան մենակ է մնացել բնակարանում։

Դստեր ու փեսայի մահվան մասին տղայի տատիկն իմացել է քաղաքի կայքի լուրերից։ Նրա մոտ են եղել ընտանիքի բնակարանի բանալիները, որտեղ հայտնաբերել է թոռան դիակը։ Կինը ենթադրել է, որ տղան սովից է մահացել, քանի որ տանը հայտնաբերվել է հում բանջարեղեն՝ ատամների հետքերով։

 

  • Կիսվել: