ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարիուպոլում վերականգնվել է հասարակական տրանսպորտի տեղաշարժը և հիվանդանոցների աշխատանքը

Մարիուպոլում վերականգնվել է հասարակական տրանսպորտի տեղաշարժը և հիվանդանոցների աշխատանքը

Մարիուպոլի քաղաքապետը հայտնել է, որ քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և չորս հիվանդանոցների աշխատանքը: Այս մասին հայտնել է քաղաքապետ Կոնստանտին Իվաշչենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա հայտարարւթյամբ հասարակական տրանսպորտի վիճակն աղետալի է։ Մարիուպոլում գիծ են դուրս բերվել 12 ավտոբուս։ Նրա խոսքով, ներկայում քաղաքում կան յոթ երթուղիներ, որոնք կապում են կենտրոնը ծայրամասերի հետ։ Իվաշչենկոն հավելել է, որ վերանորոգումից և սպասարկումից հետո մեքենաների թիվը կարող է հասնել 22-ի։

Ավելի վաղ Իվաշչենկոն հայտնել էր, որ, ըստ նախնական գնահատականների, Մարիուպոլում ամբողջությամբ ավերված է տների մոտ 15 տոկոսը։ Քաղաքապետի խոսքով՝ ստույգ տվյալները հայտնի կդառնան ավելի ուշ։

  • Կիսվել: