երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Մարդասպանները Խաշոգջիին «մատաղի կենդանի» են անվանել. փաստաբան

Մարդասպանները Խաշոգջիին «մատաղի կենդանի» են անվանել. փաստաբան

Բրիտանացի փաստաբան Հելենա Քենեդին, որն օգնել է ՄԱԿ փորձագետներին հետաքննել լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը, հայտարարել է, թե ինչ է լսել հյուպատոսությունում արված աուդիոձայնագրություններում, հայտնում է AFP-ը։

Փաստաբանը նշել է, որ Խաշոգջիի սպանության մեջ կասկածվող սաուդյան մարդասպանները ծիծաղել եւ կատակներ են արել նրա անդամահատման մասին՝ անվանելով նրան «մատաղի կենդանի»:

 «Նրանք քննարկում էին, թե կտեղավորվի՞ արդյոք այդ կերպ մարմինը պայուսակում»,- ասել է նա BBC-ի փաստագրական հաղորդման եթերում։ Նրա խոսքերով, մարդասպանների խմբում է եղել նաեւ պաթոլոգաանատոմը, որն օգնել է անդամահատել լրագրողի մարմինը։

Հիշեցնենք, որ Խաշոգջին մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն՝ ամուսնալուծության փաստաթղթեր ստանալու նպատակով, որոնք իրեն պետք էին իր հարսնացուի հետ ամուսնանալու համար։ Դրանից հետո նրան այլեւս ոչ ոք չի տեսել։

  • Կիսվել: