հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանցիները մարդկային շղթաներ են կազմում այն օբյեկտների մետ, որոնք կարող են թիրախավորվել ԱՄՆ-ի կողմից. աղբյուր

Իրանցիները մարդկային շղթաներ են կազմում այն օբյեկտների մետ, որոնք կարող են թիրախավորվել ԱՄՆ-ի կողմից. աղբյուր

Իրանցիները մարդկային շղթաներ են կազմում ենթակառուցվածքային և էներգետիկ օբյեկտների մոտ, որոնք կարող են թիրախավորվել Միացյալ Նահանգների կողմից, տեղեկացնում է իրանական Tasnim-ը։

Նշվում է, որ տեղացի բնակիչներն ամբողջ երկրում դուրս են եկել փողոցներ՝ բողոքի ցույցերի համար, որոնք այժմ տեղի են ունենում Բուշերի, Մազանդարանի, Մաշհադի և Համադանի էլեկտրակայանների, Թավրիզի ջերմաէլեկտրակայանի մոտ և Ահվազի կամուրջների վրա։ Թեհրանում նույնպես տեղի է ունեցել զինված ուժերին աջակցող ավտոշարասյուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի երիտասարդության և սպորտի փոխնախարար Ալի Ռեզա Ռահիմին կոչ էր արել Իսլամական Հանրապետության բնակչությանը մասնակցել ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից թիրախավորվող էլեկտրակայանների մոտ կայանալիք զանգվածային բողոքի ցույցերին։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: