չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ազատաշեն գյուղում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է Հրազդան գետը

Ազատաշեն գյուղում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է Հրազդան գետը

Ապրիլի 12-ին, ժամը 15։58-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է Հրազդան գետը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գետից դուրս են բերել խոշոր եղջերավոր կենդանուն:

 

  • Կիսվել: