Մակրոնն ու Փեզեշքիանը քննարկել են Լիբանանում հրադադարի հաստատման ուղիները
Իրանի և Ֆրանսիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Իսրայելի պատերազմի ֆոնին Լիբանանում հրադադարի հասնելու ուղիները, տեղեկացնում է իրանական Mehr-ը։
Նշվում է, որ կիրակի օրը կայացած հեռախոսազրույցում Փեզեշքիանն ասել է, որ Իրանը միշտ ձգտել է ստեղծել անվտանգ տարածաշրջան՝ հեռու պատերազմից և անկարգություններից և ողջունել է հրադադարը, «մինչդեռ սիոնիստները ցույց տվեցին, որ ուշադրություն չեն դարձնում մարդասիրական շրջանակներին և միջազգային օրենքներին և ակտիվացնում են իրենց հանցագործությունները»։
Քեզեշքիանը, մասնավորապես, ասել է. «Իրանը կողջունի և կաջակցի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ցանկացած առաջարկ: Մենք կոչ ենք անում Ֆրանսիային միանալ եվրոպական մյուս երկրների ջանքերին՝ սիոնիստական ռեժիմին ստիպելու, որ դադարեցնի ցեղասպանությունն ու հանցագործությունները Գազայում և Լիբանանում: Մենք դրական ենք գնահատում Ֆրանսիայի կառավարության վերջին դիրքորոշումը, որը դատապարտում է Լիբանանում սիոնիստական ռեժիմի գործողությունները և կոչ է անում դադարեցնել այս ռեժիմին զենքի մատակարարումը»։