կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մախաչկալայի բենզալցակայանում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 27-ի

Մախաչկալայի բենզալցակայանում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 27-ի

Մախաչկալայում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան հարյուր մարդ, 27-ը մահացել է:

Օպերատիվ շտաբի նիստում Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել է.

«Բժշկական օգնություն է խնդրել հարյուր երկու մարդ, ժամը 06:00-ին բուժհաստատություններում կա 65 մարդ, որոնցից 11-ը երեխաներ են»,- ասել է նա։

Ավելի վաղ Դաղստանի աղետների բժշկության կենտրոնի ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ պայթյունի զոհերի թիվը հասել է 27-ի, նրանցից երեքը, ինչպես պարզաբանել է Մելիքովը, երեխաներ են։

Օգոստոսի 14-ի երեկոյան Մախաչկալայի ծայրամասում ավտոսերվիսում հրդեհ է բռնկվել, ապա կրակը տարածվել է բենզալցակայանի վրա, որից հետո պայթյուն է որոտացել։

Ռուսաստանի ԱԻՆ-ից հայտնել են, որ հրդեհի տարածքը կազմել է 500 քմ։

Ռուսաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Վիկտոր Ֆիսենկոն մեկնել է Դաղստան՝ վիրավորներին բուժօգնություն կազմակերպելու։ Պայթյունից տուժածներին Մոսկվայի հիվանդանոցներ կտեղափոխեն ԱԻՆ հատուկ ինքնաթիռով, որն արդեն օդ է բարձրացել մայրաքաղաքից։

Դաղստանի ղեկավարի խոսքով՝ զոհվածների ընտանիքները կստանան մեկական միլիոն ռուբլի։

Արտակարգ դրության փաստի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Դաղստանում օգոստոսի 15-ը սգո օր է հայտարարվել։

  • Կիսվել: