շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Մակեևկայում ռուսների զոհերի թիվը պաշտոնական տվյալներով հասավ 89-ի

Մակեևկայում ռուսների զոհերի թիվը պաշտոնական տվյալներով հասավ 89-ի

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական հարվածից Մակեևկայում ռուս զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 89-ի։

Երկուշաբթի օրը նախարարությունը հաղորդել էր 63 զոհի մասին։

ՌԴ ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ զոհվածների թվում է գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Բաչուրինը։

Ըստ գերատեսչության՝ զինվորական անձնակազմի կողմից բջջային հեռախոսների զանգվածային օգտագործումը թույլ է տվել ուկրաինական կողմին տեղորոշել նրանց գտնվելու վայրը:

  • Կիսվել: