ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Թեհրան

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Թեհրան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ուրբաթ օրը ժամանել է Իրանի մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում։ Գրոսսիին դիմավորել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։

Ավելի վաղ՝ մարտի 2-ին, Fars գործակալությունը հայտնել էր, որ Գրոսսին Թեհրան ժամանելուն պես կհանդիպի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի «տարբեր հարցեր»։ Euronews հեռուստաընկերությունը հաղորդել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նախատեսում է հանդիպել նաև նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ՝ քննարկելու Իրանի միջուկային գործարքի շուրջ «երկխոսության վերսկսումը»։

  • Կիսվել: