հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Զապորոժիեի ԱԷԿ-ում ժամանակավոր հրադադար է հաստատվել՝ էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման համար

Զապորոժիեի ԱԷԿ-ում ժամանակավոր հրադադար է հաստատվել՝ էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման համար

Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում էլեկտրահաղորդման գծերի կարևոր վերանորոգում է սկսվում։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

Նա նշել է, որ դա հնարավոր է դարձել ՄԱԳԱՏԷ-ի միջնորդությամբ տեղում ձեռք բերված հերթական հրադադարից հետո:

Այս առնչությամբ ՄԱԳԱՏԷ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ ՄԱԳԱՏԷ-ի թիմը հետևում է վերանորոգման աշխատանքներին, որոնք, ըստ կանխատեսումների, կտևեն մի քանի օր։ Այս քայլն իրականացվում է ռազմական հակամարտության ընթացքում միջուկային վթարը կանխելուն ուղղված մշտական ջանքերի շրջանակում։

«Գլխավոր տնօրեն Գրոսին շնորհակալություն է հայտնում երկու կողմին՝ լռության այս նոր ժամանակավոր «պատուհանին» համաձայնելու համար։ Նպատակը ԶԱԷԿ-ի և Զապորոժիեի ՋԷԿ-ի բաշխիչ կետերի միջև էլեկտրաէներգիայի փոխանցման վերականգնումն է, ինչը բարձրացնում է միջուկային անվտանգությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: