հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի հետ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի հետ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցում քննարկել են ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների վերջին զարգացումները և ընդգծել ապագա բանակցությունների համար համաձայնեցված շրջանակ մշակելու կարևորությունը, գրում է parstoday.ir-ը՝ հղում անելով Iran Press-ին:

Նշվում է, որ Աբբաս Արաղչին, գնահատելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի ներկայությունը Ժնևի բանակցություններին, ընդգծել է, որ Իրանը կենտրոնացած է ապագա բանակցությունների արդյունավետության համար նախնական և համաձայնեցված շրջանակ մշակելու վրա։

Գրոսսին դրական է գնահատել երեկվա հանդիպման արդյունքները և գործակալության պատրաստակամությունը հայտնել՝ աջակցություն և համագործակցություն ցուցաբերելու բանակցային շրջանակի ձևավորման գործում։

Կողմերը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև Ժնևում անցկացված անուղղակի բանակցությունների վերջին փուլի արդյունքները և մտքեր փոխանակել բանակցային շրջանակի նախագծի մշակման մեխանիզմների և պահանջների շուրջ։

 

  • Կիսվել: