շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լրտեսության համար մահապատժի է դատապարտվել Իրանի պաշտպանության նախկին փոխնախարարը

Լրտեսության համար մահապատժի է դատապարտվել Իրանի պաշտպանության նախկին փոխնախարարը

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր, Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալի-Ռեզա Աքբարին մահապատժի է դատապարտվել բրիտանական հետախուզական ծառայությունների օգտին լրտեսության համար, տեղեկանում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարարության տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ Իրանի գաղտնի և ռազմավարական կենտրոններում հայտնաբերվել է բրիտանական հետախուզության ամենակարևոր գործակալներից մեկը: Նա ձերբակալվել է հակահետախուզության երկար ու բազմափուլ գործողություններից հետո:
 
Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ Աքբարիին հասանելի են եղել Իրանի որոշ գաղտնի տվյալներ, նա բազմիցս փոխանցել է դրանք, ինչպես նաև Իրանում ձեռք բերված այլ տեղեկություններ բրիտանական հետախուզական ծառայություններին: Աքբարիի հավաքագրումը սկսվել է, երբ նա վիզա է ստացել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։
 
Ըստ նախարարության՝ նա ՛՛զրույց՛՛ է ունեցել բրիտանական դեսպանատան հետախուզական գործակալների հետ, որից հետո Եվրոպա անձնական ուղևորությունների ժամանակ դարձել է բրիտանական հետախուզության լիիրավ անդամ։
 
Մեղադրյալի նկատմամբ քրեական գործի հարուցումից և մեղադրական եզրակացությունից հետո գործը տեղափոխվել է դատարան և նիստը կայացել է մեղադրյալի պաշտպանի ներկայությամբ։

  • Կիսվել: