Լոնդոնը կօգնի Կիևին ինքնապաշտպանության հարցում. Բրիտանիայի ԱԳՆ
Բրիտանիայի ԱԳՆ–ի հայտարարել է, որ Լոնդոնը կօգնի Կիևին ինքնապաշտպանության հարցում։ Ուկրաինային աջակցելու պատրաստակամության մասին հայտարարել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գծով Բրիտանիայի պետնախարար Ջեյմս Կլևերլին:
Միևնույն ժամանակ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդգծել է, որ Արևմուտքն, ի դեմս Մեծ Բրիտանիայի և նրա դաշնակիցների, վճռական պատասխան է երաշխավորում Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին։


