երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Լիտվայի նախագահն ասել է, որ Բելառուսը չի կարելի համարել անկախ պետություն

Լիտվայի նախագահն ասել է, որ Բելառուսը չի կարելի համարել անկախ պետություն

Բելոռուսիայում անկախության վերջին նշույլներն անհետացել են 2020 թ․ նախագահի ընտրություններից հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք Բելոռուսիայի տարածքն այլեւս չենք կարող անկախ համարել։ Դա նշանակում է, որ այդ տարածքը լիովին մատչելի է Ռուսաստանի ռազմական միավորումների տեղաշարժերի համար, եւ դա մտահոգության առիթ է հարեւան երկրների համար։ Ես հույս ունեմ, որ ՆԱՏՕ-ն ներկայում մտածում է այդ մասին եւ հնարավոր է շատ շուտով որոշում լինի՛՛:

Նշենք, որ Բելառուսը Լիտվայի եւ Լեհաստանի սահմաններին միգրացիոն ճգնաժամ էր ստեղծել Ռուսաստանի աջակցությամբ, որից հետո Լիտվան փակել էր սահմանը եւ արգելել բելառուսական ապրանքների տրանզիտը։

  • Կիսվել: