ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Ֆրանսիան, Լեհաստանն ու Լիտվան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ֆրանսիան, Լեհաստանն ու Լիտվան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ֆրանսիան, Լիտվան և Լեհաստանը հաջորդ շաբաթ զորավարժություններ կանցկացնեն, որոնց ընթացքում երեք երկրների հետևակային ստորաբաժանումները կհամակարգեն համատեղ գործողությունների իրականացումը: Այս մասին հայտնել է Լիտվայի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ զորավարժությունները կշարունակվեն 10 օր և կընթանան այսպես կոչված «Սուվալկիի միջանցքի» տարածքում։

Լեհաստանի և Լիտվայի սահմանին գտնվող «Սուվալկիի միջանցքը» Բելառուսի և Ռուսաստանի Կալինինգրադի մարզի միջև գտնվող ամենանեղ հատվածն է, որով բալթյան պետությունները միանում են ԵՄ տարածքին։

 
 

  • Կիսվել: