շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Լատվիան մտադիր է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ տեղակայել

Լատվիան մտադիր է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ տեղակայել

Ռուսաստանի և Բելառուսի հետ Լատվիայի սահմաններին շուտով լրացուցիչ ՀՕՊ համակարգեր կտեղակայվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Լատվիայի պաշտպանության նախարար Ռաիվիս Մելնիսը, տեղեկացնում է LSM պորտալը։

Նա, մասնավորապես, ասել է. «Փնտրում ենք լուծումներ՝ արևելյան սահմանը լրացուցիչ ռադարներով և որսացող համակարգերով ապահովելու համար։ Մենք չենք կարող 100%-ով բացառել անօդաչու թռչող սարքերի ներթափանցման հնարավորությունը, սակայն կաշխատենք բարելավել ՀՕՊ համակարգը՝ երկինքն անվտանգ պահելու համար: Արդեն գտնվել են մոտ ապագայում լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման լուծումները»:

 

  • Կիսվել: