ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լիբանանը կորոնավիրուսի պատճառով փակում է ցամաքային սահմանները

Լիբանանը կորոնավիրուսի պատճառով փակում է ցամաքային սահմանները

Լիբանանի իշխանությունները 10 օրով փակել են բոլոր սահմանային անցումները քաղաքացիների ժամանման համար. դա կանխարգելիչ միջոց է երկրում կորոնավիրուսային համաճարակի բռնկումը կանխելու համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես նշվում է՝ միակ երկիրը, որի հետ բաց են Լիբանանի ցամաքային սահմանները, Սիրիան է: Ուրբաթ օրվանից լիբանանյան սահմանապահները թույլ են տալիս երկիր մուտք գործել միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հավատարմագրված աշխատակիցներին:

«Երկուշաբթի օրվանից մուտքն ամբողջովին փակ կլինի դեռևս 10 օրով: Դա պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներով» – ասել է սահմանին հերթապահող աշխատակիցներից մեկը:

Հրամայվել է փակել նաև ռեստորաններն ու հասարակական սննդի կետերը:

Լիբանանում արդեն իսկ պաշտոնապես հաստատվել է մահվան երեք դեպք և կորոնավիրուսից բուժման մեկ դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 77 մարդ:

  • Կիսվել: