երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Լիբանանն ամբողջությամբ հոսանքազրկվել է

Լիբանանն ամբողջությամբ հոսանքազրկվել է

Լիբանանն ամբողջությամբ մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Լիբանանն ամբողջությամբ ընկղմվել է խավարի մեջ երկու էլեկտրակայանների աշխատանքի դադարեցումից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ազ-Զահրանի և Դեյր-Ամմարեի խոշորագույն էլեկտրակայանները դադարել են աշխատել այն պատճառով, որ նրանց մոտ ավարտվել են դիզելային վառելիքի պաշարները:

Նշվում է, որ էլեկտրամատակարարման ընկերությունը փորձում է վերականգնել էներգահամակարգը, սակայն ստիպված է դա անել ձեռքով, քանի որ կառավարման ազգային կենտրոնն ամբողջությամբ ավերվել է անցյալ տարվա Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից։

  • Կիսվել: