ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԼՂ հակամարտության կողմերը չեն կատարում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները. Պեսկով

ԼՂ հակամարտության կողմերը չեն կատարում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները. Պեսկով

ԼՂ հակամարտության կողմերը չեն կատարում կրակի դադարեցման և հումանիտար դադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խսնակ Դիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը:

«Դեռ չի կարելի արձանագրել, որ կողմերը հետևում են հումանիտար դադարի և կրակի դադարեցման մասին պայմանավորվածություններին: Ցավոք, կողմերը չեն կատարում դրանք»,- ասել է նա:

«Ինչ վերաբերում է հակամարտության գործող ֆորմատին երրորդ երկրի մասնակցությանը, ապա դա ամբողջությամբ կախված է հակամարտության կողմերի քաղաքական կամքից:

Հակամարտության կողմերը երկուսն են՝ Հայաստանն ու Ադրբեջանը:

Հակամարտության կարգավորմանը մասնակցելու համար երրորդ երկիրը պետք է ստանա այդ երկու կողմերի համաձայնությունը»,-ասել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: