շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լեհաստանը քննարկում է Բելառուսի հետ սահմանը փակելու հնարավորությունը

Լեհաստանը քննարկում է Բելառուսի հետ սահմանը փակելու հնարավորությունը

Լեհաստանի իշխանությունները, միգրացիոն ճգնաժամի պատճառով, քննարկում են Բելառուսի հետ սահմանը լրիվ  փակելու հնարավորությունը: Նոյեմբերի 10-ին այդ մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պետր Մյուլլերը «Վիրտուալնայա Պոլշա» պորտալին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այդ սցենարը հաշվի է առնվում»,- ասել է նա՝ պատասխանելով այդ միջոցների հնարավորության մասին հարցին:

«Մենք Բելառուսի իշխանություններին տեղեկատվություն ենք ուղարկում այն մասն, որ այդ սպառնալիքը գոյություն ունի, եթե Բելառուսի իշխանությունները չդադարեցնեն իրենց գործունեությունը»,- նշել է Մյուլլերն՝ ընդգծելով, որ լեհական կողմն առայժմ ոչ մի պատասխան չի ստացել բելառուսական կողմից:

  • Կիսվել: