երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լեհաստանն իր հայրենակիցներին հորդորում է լքել Բելառուսը

Լեհաստանն իր հայրենակիցներին հորդորում է լքել Բելառուսը

Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունն իր հայրենակիցներին խորհուրդ է տվել լքել Բելառուսը, տեղեկացնումէ  ՌԻԱ Նովոստի-ն:

Այսպես՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է. ՛՛Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել այն կոմերցիոն և ազնիվ ճանապարհով՛՛:

Նշվում է նաև, որ Լեհաստանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել Բելառուս: ՛՛Տարածաշրջանում աճող լարվածության, ռազմական իրադարձությունների, ինչպես նաև Լեհաստանի քաղաքացիների ձերբակալությունների բազմակի դեպքերի պատճառով ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս Լեհաստանի քաղաքացիներին որևէ ուղևորություն կատարել Բելառուսի Հանրապետություն՛՛:

Լեհաստանի ԱԳՆ-ն զգուշացնում է, որ անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ անկանխատեսելի իրավիճակների դեպքում տարհանումը կարող է զգալիորեն դժվար լինել կամ նույնիսկ անհնար:

 

 

  • Կիսվել: