Սպիտակ տան խոսնակը հայտնել է Իրանի դեմ վերջերս իրականացված հարվшծների պատճառը
Իրանի դեմ վերջերս իրականացված հարվածների պատճառը փոխըմբռնման հուշագրի խախտումն էր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։
Նրա խոսքով՝ հուշագրով նախատեսված էր, որ Իրանը չպետք է կրակ բացի Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ։
«Իրանի դեմ վերջին հարվածները պայմանավորված են Իրանի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտմամբ։ Նրանք ստորագրել են Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա չկրակելու պարտավորություն։
Թրամփն ապացուցել է, որ մենք կարող ենք հարվածել Իրանին ցանկացած պահի և ցանկացած վայրում, և նրանց ինքնապաշտպանության կարողությունը գործնականում ոչնչացվել է։
Նեղուցը բաց է այն նավերի համար, որոնք չեն ուղևորվում դեպի իրանական նավահանգիստներ կամ այդտեղից չեն գալիս»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
Նա նաև հավելել է, որ Իրանը շարունակում է բանակցությունները Միացյալ Նահանգների հետ և հայտարարել է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու իր ցանկության մասին, քանի որ կրում է «ավերիչ հարվածներ»։
Տեսանյութը՝ այստեղ:



