ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների նոր ալիք է սկսել
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների նոր շարքի է մեկնարկել։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի դեմ հարվածների նոր ալիքը՝ արդեն հինգերորդ գիշերն անընդմեջ, որի նպատակն է թուլացնել Իրանի ռազմական ներուժը»:
Հիշեցնենք, որ Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը ստորագրել էին հուշագիր, որը նախատեսում էր ավարտել փետրվարի 28-ին սկսված հակամարտությունը։ Սակայն հուլիսի 8-ից ամերիկյան զինված ուժերը մի քանի շարք հարվածներ են հասցրել Իրանին։
Ըստ CENTCOM-ի՝ դրանք իրականացվել են ի պատասխան Իրանի գործողությունների, որոնք, ըստ Վաշինգտոնի, սպառնալիք էին ներկայացնում Օրմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի անվտանգությանը։
Իրենց հերթին Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Թեհրանը, իր հերթին, Վաշինգտոնին մեղադրել է ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։
Հավելենք նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 9-ին հայտարարել էր, որ հրադադարն այլևս ուժի մեջ չէ։



