Ալիևն ու Փաշինյանը կարող են հանդիպել Դուբլինում․ Ադրբեջանական ԶԼՄ-ներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ նոյեմբերի 12-ին, հնարավոր է՝ հանդիպեն Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Երկու առաջնորդներն էլ կմասնակցեն Իռլանդիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի իններորդ գագաթնաժողովին։ Միջոցառումը կհամախմբի եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ քննարկելու ընդհանուր քաղաքական ու ռազմավարական հարցեր։
Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ գագաթնաժողովը կայացել էր մայիսին՝ Երևանում։
Միևնույն ժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին տեղեկությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել։


