հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Հայտնի են հայկական թիմերի մրցակիցները եվրագավաթներում

Հայտնի են հայկական թիմերի մրցակիցները եվրագավաթներում

Եվրագավաթներում Հայաստանը ներկայացնող բոլոր թիմերը շարունակում են պայքարը։ Հաջորդ շաբաթ կմեկնարկի եվրագավաթների որակավորման երկրորդ փուլը, գրում է armsport.am-ը:

 

Չեմպիոնների լիգա

 

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» որակավորման երկրորդ փուլում կմրցի իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 21-ին, պատասխան հանդիպումը՝ Իռլանդիայում, հուլիսի 28-ին։

 

Կոնֆերենցիաների լիգա

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» մրցաշրջանը կսկսի երկրորդ փուլից, որտեղ կմրցի մոլդովական «Զիմբրուի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա մրցակցի հարկի տակ՝ հուլիսի 23-ին, պատասխան հանդիպումը՝ Հայաստանում, հուլիսի 30-ին։

 

«Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում կմրցի հունգարական «Դեբրեցենի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա մրցակցի հարկի տակ՝ հուլիսի 23-ին, պատասխան հանդիպումը՝ Հայաստանում, հուլիսի 30-ին։

 

«Ալաշկերտը» որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Կլուժի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 23-ին, պատասխան հանդիպումը՝ Ռումինիայում, հուլիսի 30-ին։

  • Կիսվել: