ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Զախարովան Ֆոն դեր Լայենին կոչ է արել այլևս չայցելել Կիև

Զախարովան Ֆոն դեր Լայենին կոչ է արել այլևս չայցելել Կիև

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին խորհուրդ է տվել այլևս չայցելել Կիև։ Այս մասին նա ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հուլիսի 15-ին Ուկրաինա կատարած Լայենի այցը, որի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը ստիպված էր ապաստանել ռմբապաստարանում։

«Արևմուտքի ներկայացուցիչները պետք է հասկանան, որ Կիևում «արձակուրդներն» ավարտվել են, և այլևս այնտեղ գնալու կարիք չկա»,-նշել է Զախարովան։

  • Կիսվել: