Երևան-Սևան ավտոճանապարհին 34-ամյա վարորդը «Chevrolet»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բшխվել է գազատար խողովկին․ կա վիրավnր
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 34-ամյա Գառնիկ Չ․-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ բախվել է գազատար խողովակին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ում որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։



