ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Սկանդալային միջադեպ ԱԱ-2026-ում․ ՖԻՖԱ-ն կարող է տուգանել Արգենտինայի հավաքականին

Սկանդալային միջադեպ ԱԱ-2026-ում․ ՖԻՖԱ-ն կարող է տուգանել Արգենտինայի հավաքականին

ՖԻՖԱ-ն կարող է տուգանել Արգենտինայի ազգային հավաքականին ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո ֆուտբոլիստների կողմից խաղադաշտում քաղաքական բովանդակությամբ պաստառ ցուցադրելու համար, գրում է armsport.am-ը:

Եզրափակիչ սուլիչից հետո ֆուտբոլիստները պարզել են պաստառ, որի վրա գրված է եղել, թե Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիները պատկանում են Արգենտինային։

Մեծ Բրիտանիան այս տարածքի նկատմամբ իր իրավասությունը հաստատել է 1982 թվականին, սակայն Արգենտինայի բնակչությունը շարունակում է այն համարել սեփական տարածք։

Հանդիպման նախօրեին արգենտինացի որոշ քաղաքական գործիչներ հանդես էին եկել հայտարարություններով՝ նշելով, որ Անգլիայի դեմ խաղն լրացուցիչ առիթ է հիշեցնելու կղզիների պատկանելության մասին։

BBC-ի տեղեկություններով ՖԻՖԱ-ն կարձագանքի միջադեպին։ Կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերում խստիվ արգելվում են ցանկացած տեսակի քաղաքական կարգախոսներ։

  • Կիսվել: