Ուկրաինայի ԱԳ նախարարն ու նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարվել են Լեհաստանի պարգևներից. պատճառը հայտնի է
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան և նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել են Լեհաստանի կողմից տրված շքանշաններից հրաժարվելու մասին:
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ սա պատասխան էր Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու որոշմանը՝ զրկելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Սպիտակ արծվի շքանշանից։
Ուկրաինացի պաշտոնյաները Վարշավայի քայլն անվանել են ոչ բարեկամական և «Մոսկվայի օգտին»:



