ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լավրովը եւ Բլինքենը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը

Լավրովը եւ Բլինքենը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի լիարժեք իրագործման վերականգնման հեռանկարների և երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

«Կողմերը մտքեր փոխանակեցին իրանական միջուկային ծրագրի կարգավորման համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի լիարժեք իրականացման վերականգնման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր», – գրված է ՌԴ ԱԳՆ կայքում։

  • Կիսվել: