երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը չի ցանկանում Սյունիքում ռուս սահմանապահների տեղակայում՝ չնայած Փաշինյանը դա ստորագրել է. Լավրով

Հայաստանը չի ցանկանում Սյունիքում ռուս սահմանապահների տեղակայում՝ չնայած Փաշինյանը դա ստորագրել է. Լավրով

Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայում Ադրբեջանից Նախիջևան Սյունիքի ճանապարհին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Հայաստանը չի ցանկանում Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայում՝ իր տարածքով Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհի տրամադրման համատեքստում,  2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նախարարի խոսքով՝ հենց Հայաստանն է դժվարություններ ունենում Սյունքով երթուղու բացման հարցում, ինչպես նշված է նոյեմբերի իննի պայմանագրում։

«Նրանք չեն ցանկանում, որ ռուս սահմանապահներն այնտեղ տեղակայվեն։ Չնայած սա արձանագրվել ու ստորագրել է վարչապետ Փաշինյանը, միայն իրենք։ Չի ցանկանում, որ չեզոք մաքսային և սահմանային հսկողություն լինի... և դա հակասում է նրան, ինչի շուրջ մենք պայմանավորվել ենք»,- ասել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ շատ ցավալի է, որ Հայաստանի համար այդքան պրակտիկ և շահավետ Սյունիքի մարզով երթուղու բացումը մինչև հիմա շարունակում է թղթի վրա մնալ:

«Ամենայն հարգանքով՝ ես դրա պատճառ եմ տեսնում Երևանի դիրոքորոշումը»,-մանրամասնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ ենթադրելով, որ ինչ-որ մեկը համապատասխան խորհուրդներ է տալիս Երևանին:

Այս համատեքստում նա նշել է ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ԵՄ-ն, որոնք, ըստ Լավրովի, սկսել են առանց հրավերի միջամտել Մոսկվայի միջնորդությամբ Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Բոլոր հիմքերն ունեմ ասելու, որ Արևմուտքը չի ցանկում, որ կյանքի կոչվեն Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Լավրովը:

  • Կիսվել: