երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Լավրովը դեկտեմբերի 12-ին հանդիպում կունենա ԱՊՀ մասնակից երկրների դեսպանների հետ. Զախարովա

Լավրովը դեկտեմբերի 12-ին հանդիպում կունենա ԱՊՀ մասնակից երկրների դեսպանների հետ. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 12-ին հանդիպում կունենա ԱՊՀ մասնակից երկրների դեսպանների հետ: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումը Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դեսպանների հետ»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ ՌԴ գլխավոր դիվանագետը կամփոփի անցնող տարում ԱՊՀ երկրների հետ փոխգործակցության արդյունքները, կմատնանշի Ռուսաստանի համար առաջնահերթ ուղղությունները:

«Նախարարը դեսպաններին կտեղեկացնի նաև մի շարք արդիական միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ Ռուսաստանի դիրքորոշման մասին»,- հավելել է դիվանագետը։

  • Կիսվել: