շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կրակի դադարեցման մասին համաձայնագրի ընդունումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հնարավորություն կա. Կոսաչով

Կրակի դադարեցման մասին համաձայնագրի ընդունումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հնարավորություն կա. Կոսաչով

Կրակի դադարեցման մասին համաձայնագրի ընդունումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հնարավորություն կա։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, հաղորդում է TASS-ը։

«Տեղի է ունեցել գլխավորը՝ քանդվել է փոխադարձ բռնության փակ օղակը: Առկա է եթե ոչ խաղաղության, ապա հրադադարի հնարավորություն: Ավելի լավ է դա, քան ոչինչ: Սադրիչները, եթե կրկին հայտնվեն, վերջին հաշվով կրակելու են յուրայինների, գերիների և սպանվածների վրա: Եվ նրանք պետք է իմանան այդ մասին: Այդ իսկ պատճառով նրանք չպետք է լինեն և ոչ մի կողմից»,- գրել է Կոսաչովը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ այժմ գլխավոր պատասխանատվությունն ընկած է հակամարտության կողմերի վրա: Նա նշել է կրակի դադարեցման ռեիժիմի կոնկրետ ձևաչափերի համաձայնեցման, գերիների և մահացածների մարմինների փոխանակման կազմակերպման, բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: