կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կոսովոն Սերբիայի հետ ամենամեծ սահմանային անցակետը վերաբացել է

Կոսովոն Սերբիայի հետ ամենամեծ սահմանային անցակետը վերաբացել է

Կոսովոն վերաբացել է Սերբիայի հետ իր ամենամեծ սահմանային անցակետը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հյուսիսում գտնվող սերբ ցուցարարները խոստացել էին հեռացնել անցակետերը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Կոսովոյի հյուսիսային մասում սերբերը, որոնք ի նշան դեկտեմբերի 10-ից սերբ նախկին ոստիկանի ձերբակալության բողոքի անցակետեր են կանգնեցրել, համաձայնել են դրանք ապամոնտաժել այն բանից հետո, երբ նրան տնային կալանքի են տեղափոխել:

Թեև ցուցարարները համաձայնել են ապամոնտաժել բարիկադները, սակայն պահանջներ են առաջ քաշել, այն է՝ ապահովել սերբ բնակչության անվտանգությունը և պահպանել Կոսովոյի կազմում սերբական ինքնավար տարածաշրջանի կարգավիճակը։

Նշենք, որ Հյուսիսային Կոսովոյում բնակվող մոտ 50 հազար սերբեր հրաժարվում են ճանաչել Պրիշտինայի կառավարությունը կամ Կոսովոյի կարգավիճակը որպես առանձին երկիր:

Կոսովոյի ոստիկանությունը հայտնել է, որ իրենք վերաբացել են Մերդարե անցակետը, որը երկիրն Արեւմտյան Եվրոպայի երկրների հետ կապող ամենակարեւոր ավոտմոբիլային բեռնափոխադրման ուղղությունն է այն բանից հետո, երբ սահմանի սերբական կողմում հանվել են անցակետերը:

  • Կիսվել: