շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կոսովոն ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացնի մինչև տարեվերջ

Կոսովոն ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացնի մինչև տարեվերջ

Չճանաչված Կոսովոյի նախագահ Վիոսա Օսմանին հայտնել է, որ Պրիշտինան Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնի մինչեւ այս տարվա վերջ: Այս մասին նա հայտարարել է  Ալբանիայի մայրաքաղաքում կայանալիք ԵՄ- Արեւմտյան Բալկաններ գագաթաժողովից առաջ։

Օսմանին, մասնավորապես, ասել է. «Այս տարվա վերջին Կոսովոն ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացնի, եւ մենք ակնկալում ենք համընդհանուր աջակցություն»:

Նրա խոսքով՝ ժամանակն է, որ Եվրամիությունը «խոսքից գործի անցնի»:

Չճանաչված Կոսովոյի առաջնորդը նաեւ ընդգծել է, որ այս գագաթաժողովը Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ բանակցային հարթակ չէ: «Ես այստեղ եմ որպես ամենաեվրոպական երկրներից մեկի առաջնորդ։ Մենք դա ցույց տվեցինք գործով։ Ժամանակն է, որ ԵՄ-ն խոսքից անցնի գործի»,-ասել է նա։

Կոսովոյի եւ Մետոհիայի սերբական ինքնավար մարզը միակողմանի անկախություն է հռչակել 2008 թվականի փետրվարին եւ վերջին տարիներին ակտիվորեն փորձում է անդամակցել միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ Ինտերպոլին: Կոսովոյի ճանաչմանը դեմ են 60-ից ավելի երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը, ինչպես նաեւ Եվրամիության հինգ անդամ պետություններ:

 

 

  • Կիսվել: