ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսի պանդեմիայի չորրորդ ալիքի տարածման պատճառը Իրաքից Խուզեստան ներթափանցած բրիտանական շտամն է. Ռոհանի

Կորոնավիրուսի պանդեմիայի չորրորդ ալիքի տարածման պատճառը Իրաքից Խուզեստան ներթափանցած բրիտանական շտամն է. Ռոհանի

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի չորրրդ ալիքի բռնկման պատճառն Իրաքի սահմանից Խուզեստան ներթափանցած բրիտանական շտամն է, գրում է parstoday.com-ը:

Հասան Ռոհանին, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում նշել է, որ կորոնավիրուսի երեք ալիք հաղթահարելուց հետո, բոլոր ջանքերն ուղղված էին նրան, որպեսզի չորրորդ ալիքը չտարածվեր: Նա հավելել է. «Դժբախտաբար, չնայած բոլոր ջանքերին, մենք այսօր կանգնած ենք վիրուսի չորրորդ ալիքի դիմաց և այս իրավիճակի հիմնական պատճառը եղել է Խուզեստանի և Իլամի սահմաններով բրիտանական վիրուսի ներթափանցումն Իրաքից:

ԻԻՀ նախագահը հավելել է, որ մարտի վերջին օրերին նոռուզյան արձակուրդների ժամանակ տեղի ունեցած հավաքույթները, փոխայցելությունները, նարնջագույն և դեղին կարգավիճակ ունեցող շրջաններ կատարված ճամփորդությունները, ռաջաբ և շաաբան ամիսներին իրականացված հարսանեկան և այլ արարողությունները, որոնց ընթացքում չեն պահպանվել առողջապահական ցուցումները, չորրորդ ալիքի բռնկման պատճառներից են:

Ռոհանին ասել է. «Վարակված անձանց կողմից կարանտինի խախտման հարցը ատ վտանգավոր է և պետք է լուծվի օրինական ճանապարհով»:

 

  • Կիսվել: