երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
ՍԴ նախագահի ընտրության հարցով նոր նիստ կկայանա

ՍԴ նախագահի ընտրության հարցով նոր նիստ կկայանա

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 6-ին։

Տեղեկությունը Սահմանադրական դատարանից են հայտնել:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին ՍԴ-ին չհաջողվեց նախագահ ընտրել, թեկնածուներ   Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ չստացան։ Անցկացվեց նաև երկրորդ փուլ, որի ընթացքում ևս ՍԴ նախագահ չընտրվեց։

  • Կիսվել: